Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ավտոարշավ՝ Երևան-Դսեղ-Թբիլիսի-Երևան

Ավտոարշավ՝ Երևան-Դսեղ-Թբիլիսի-Երևան
23.03.2019 | 00:45

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբը» մարտի 23-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան օրը, կազմակերպում է ավտոարշավ՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Ավտոարշավի երևանյան մասնակիցները Թումանյանի տուն-թանգարանից կշարժվեն Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր: Մինչ Դսեղ հասնելը Սպիտակում ավտոարշավին կմիանան մասնակիցներ Գյումրիից (4-5 մեքենա): Դսեղում կլինի հանդիպում գյուղապետի և տեղի բնակչության հետ, ինչպես նաև ծաղկեպսակի տեղադրման արարողություն, այց Թումանյանի տուն-թանգարան: Ավտոշարասյունը Դսեղից կշարժվի Թիֆլիս:


Ավտոշարասյունը Երևան կվերադառնա հաջոդր օրը՝ մի շարք միջոցառումներից հետո՝ մասնակցություն Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազան Միրզախանյանի մատուցած պատարագին, այց Պանթեոն, անդամատոմսերի հանձնում՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային դիմում ներկայացրած անձանց:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ