Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թեհրանն անընդունելի է համարում Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը

Թեհրանն անընդունելի է համարում Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը
23.03.2019 | 00:55

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ «Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային», - հայտարարել է Ղասեմին: Նա նաև ընդգծել է, որ Գոլանի բարձուքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն»:
«Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արևելքը կբերեն նոր ճգնաժամերի», - նշել է դիվանագետը:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ