Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ ԱԳՆ. Դա սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է

ՌԴ ԱԳՆ. Դա սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է
23.03.2019 | 00:59

ՌԴ ԱԳՆ հայտարարել է. «Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում: Գոլանի բարձունքները, անկասկած, սիրիական տարածք են, որն Իսրայելը գրավել է 1967-ի պատերազմի հետևանքով, իսկ 14 տարի անց անօրինաբար բռնակցել է»: Մոսկվան կողմնորոշվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ 1981-ի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որի համաձայն՝ Սիրիայի այդ տարածքում Իսրայելի կողմից իր օրենքներն ու ղեկավարումը հաստատելն անօրինական է և միջազգային իրավական ուժ չունի:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ