Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԱԾ տնօրենն առաջիկայում հնչեղ բացահայտումներ է խոստանում

ԱԱԾ տնօրենն առաջիկայում հնչեղ բացահայտումներ է խոստանում
23.03.2019 | 01:01

Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքում փոքր-ինչ տեմպի նվազում է նկատվում` Աժ-ում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե վարչապետը դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքի վերաբերյալ:

«Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես ԱԱԾ աշխատանքից: Կարծես որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Բայց դա բացատրվում է այն հանգամանքով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով», – նշեց ԱԱԾ տնօրենը: Նա վստահեցրեց, որ գործում են միայն օրենքով և փորձում են անել ամեն ինչ, որ օրենքի բոլոր պահանջները պահվեն:
«Այո, աշխատանքներ տարվում են, ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»,-հավելեց Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ