Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
12.04.2019 | 00:05

Տեր, թե շուրթերս բանաս,
ես Քո գովքը կերգեմ,
Քո գորովը կպատմեմ ու
լո՜ւռ կնստեմ ոտներիդ մոտ`
Լսելու Կյանքի երգը,
որ ցած է թափվում Քո փեշերից:
Պահպանիր ստեղծածներիդ,
որ կավից են, Տե՜ր,
Առաջնորդիր նրանց այս պատերազմում։
Զինիր մեզ, Տեր իմ, ու օգնիր մեզ քանդել`
Երիքովի այս պիղծ պարիսպները`
Քո տված երգով…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ