«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ալեն Դելոնը կստանա Կաննի փառատոնի Դափնու ճյուղը

Ալեն Դելոնը կստանա Կաննի փառատոնի Դափնու ճյուղը
20.04.2019 | 13:46

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին կհանձնեն Կաննի միջազգային 72-րդ կինոփառատոնի Դափնու ճյուղը՝ կինոարվեստի պատմության մեջ իր բացառիկ ներդրումի համար:

«Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնել է ընդունել փառատոնի փառապսակը: Նա շատ երկար կասկածում էր ու հրաժարվում էր ընդունել Դափնու ճյուղը, որովհետև գտնում էր, որ պետք է Կանն գա ի պատիվ այն ռեժիսորների, ում հետ աշխատել է»՝ պատմել է Կաննի փառատոնի գլխավոր տնօրեն Տիերի Ֆրեմոն: Ալեն Դելոնն աշխատել է 20-րդ դարի լավագույն ռեժիսորների ու նշանավոր դերասանների հետ: 83-ամյա դերասանը նկարահանվել է 80 ֆիլմերում: Առաջին հաջողությունը նրան բերեց «Վառ արևի տակ» ֆիլմը՝ 1960-ին: «Դա ոչ միայն դետեկտիվ է, այլև օդա դերասանի գեղեցկությանը»՝ ընդգծում են փառատոնի կազմակերպիչները: Նրանք վստահ են, որ Ալեն Դելոնի համաժողովրդական հաջողությունը նրան չհեռացրեց հեղինակային կինեմատոգրաֆից: Ալեն Դելոնն առաջին անգամ Կաննի Փառատոների պալատի աստիճաններով բարձրացել է 1961-ին Ռենե Կլեմանի «Ինչ ուրախ է ապրելը. Ֆիլմում նկարահանվելուց հետո: Մի քանի տարի անց Դելոնը հրաժարվեց փառատոնին մասնակցել՝ գտնելով, որ իրեն անարդար շրջանցել են պարգևատրման ժամանակ: Ֆրանսիական թերթերը գրում էին, որ Դելոնը հատկապես վիրավորվել էր, որ իրեն, ինչպես Ժան Պոլ Բելմոնդոյին, իբրև հատուկ հյուր, չեն հրավիրել փառատոնի 50-ամյակին: Կաննի փառատոնի հետ հաշտությունը կայացավ 2007-ին՝ 60-ամյակի օրերին: Կաննի փառատոնի պատվավոր մրցանակները վերջին տարիներին ստացել են նշանավոր ռեժիսորներ ու դերասաններ՝ Ժաննա Մորոն, Վուդի Ալենը, Ջեյն Ֆոնդան, Բեռնարդո Բերտալուչին, Կլինտ Իստվուդը, Ժան Պոլ Բելմոնդոն, Անիես Վարդան:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ