Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ են ընտրում

Խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ են ընտրում
22.04.2019 | 12:12

Աժ-ում ընթանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի ընտրության քվեարկությունը: ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն Գեղամ Գևորգյանն է, որը մինչ այժմ գյուղատնտեսության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ ԼՀԿ-ն դեմ է թեկնածուին, ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ չէ:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ