Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը պատրաստ է աշխատել Զելենսկու հետ

Թրամփը պատրաստ է աշխատել Զելենսկու հետ
22.04.2019 | 12:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հայտնել է հանուն Ուկրաինայում ժողովրդավարության ամրապնդման համատեղ աշխատելու պատրաստակամության մասին: Թրամփը Զելենսկուն հաջողություն է մաղթել և ընտրությունները կարևոր պահ է անվանել Ուկրաինայի պատմության ամբողջ ընթացքի համար:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ