Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանի վարչական շրջաններում բարձիթողի վիճակ է

Երևանի վարչական շրջաններում բարձիթողի վիճակ է
21.05.2019 | 04:27

Արաբկիրի թաղապետարանում աշխատանքային ներքին մթնոլորտը տրամադրող չէ, խժդժությունները շարունակվում են: Թաղապետ Արամ Դանիելյանը շարունակում է չվստահել աշխատակազմին, աշխատակիցների մեծամասնության հետ լարված հարաբերություններ ունի ու դա չի թաքցնում: «Իրատեսի» աղբյուրը վստահեցնում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի՝ թաղապետարանում աշխատանքները բնականոն հունի վերադարձնելու միջամտությունից հետո էլ նույն մթնոլորտն է:

«Թաղապետը հետևում է՝ աշխատակիցներից ով ինչով է զբաղվում, հաճախ արգելում է համացանցից« մասնավորապես սոցիալական ցանցերից օգտվել ու կոնկրետ լրատվականների լրահոսին ծանոթանալ: Փոխանակ վարչական շրջանի խնդիրներով զբաղվի, ինտրիգներ է ստեղծում, յուրայիններ ու օտարներ որոնում»,- ասում է թաղապետարանի աշխատակիցներից մեկը։
Ոչ պակաս անկազմակերպ վիճակ է նաև Երևանի Աջափնյակ համայնքում: Ամիսներ շարունակ աղմուկի պատճառով իրենց անդորրը խաթարելու մասին ահազանգող Շիրազի փողոցի բնակիչները մեկ անգամ չէ, որ դիմել են թաղապետին, բայց խնդիրը չի լուծվում. «Շենքերի դեմ-դիմաց մետաղների ընդունման կետ կա, գիշերուզօր աղմուկ է այդտեղ: Երկաթներն իրար վրա են շպրտում, ու անտանելի ձայն է առաջանում, խաթարում են մեր հանգիստը: Տարածքում ապօրինի կերպով տեղադրված տաղավարն էլ աղբանոցի է վերածվել, դրա մասին նույնպես ահազանգել ենք: Պատասխան նամակներ ստացել ենք, բայց ո՛չ աղմուկի, ո՛չ տաղավարի հարցը լուծում դեռ չի ստացել»:


Երևանի կառավարումը ստանձնածներն այնքան էլ լավ չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն: Թաղապետարաններն ինչ-որ հարցով կամ խնդրով դիմող բնակիչների պակաս չունեն, հիմնական բողոքը շինթույլտվություններին կամ առանց նախնական թույլտվության կառուցված շինարարություններն օրինական դարձնելուն է առնչվում։ Դեռ ամիսներ առաջ էինք տեղեկացրել, որ քաղշինկոմիտեն շինարարություն սկսելու թույլտվություն չի տրամադրում, առհասարակ որևէ մարմին չկա, որ տրամադրի այդ թույլտվությունը, և շինարարություն սկսել ցանկացողներն արդեն մի քանի ամիս է՝ սպասում են:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ