Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
22.05.2019 | 23:57

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը, որ նրա վերջին` 9-րդ գիրքն է՝ գրված 2017-ին:

«Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա: Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը», - նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Կյանքից կառչած» գիրքը ե Շառլ Ազնավուրի վերջին գիրքն է: Հեղինակը գրքում խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին:


«Կյանքից կառչած» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ