Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարդկանց 74,1%-ը դրական է գնահատում Փաշինյանի կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը

Մարդկանց 74,1%-ը դրական է գնահատում Փաշինյանի կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը
23.05.2019 | 00:03

«GALLUP International association»-ի հարցումների մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը՝ մայիսի 22-ին մամուլի ասուլիսում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել Փաշինյանի ձևավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը: 53,8%-ը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, իսկ 20,3%-ը` լիովին դրական»,- ասաց Նավասարդյանը: 57,7%-ը նշել է, որ համաձայն է նոր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի նշանակումների հետ:

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ