Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին կբարձրանա 5-6 աստիճանով
23.05.2019 | 13:14

Մայիսի 23-24-ի կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, 25-27-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևանում մայիսի 23-24-ի կեսօրից հետո սպասվում է, 25-27-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Ուղիղ հեռարձակում

Դիտվել է՝ 186

Մեկնաբանություններ