Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետն ընդունել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին

Վարչապետն ընդունել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին
23.05.2019 | 13:23

Պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենի հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումները, և այս ոլորտում պարոն Հարալդ Զուր Հաուզենի տպավորիչ ձեռքբերումները և փորձը օգտակար կլինեն, կնպաստեն հանրային իրազեկվածության բարձրացմանը:


Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենը ասել է, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպել վարչապետին և, առաջին անգամ գտնվելով երկրում, տպավորված է ջերմ հյուրընկալությամբ: Անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին՝ նա նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը էական նշանակություն ունի:

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ