Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թորբյորն Յագլանդը հեռախոսել է Նիկոլ Փաշինյանի հետ

Թորբյորն Յագլանդը հեռախոսել է Նիկոլ Փաշինյանի հետ
23.05.2019 | 13:25

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հեռախոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք քննարկել են Հայաստանում ներկայիս կացությունը, նշել են, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումը պետք է իրականացվեն համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնած միջազգային պարտավորություններին: Թորբորն Յագլանդը հավաստել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին: Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Հայաստան և անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կառաջարկ բարեփոխումների իրականացման համար:

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ