Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը զգուշացում էր ՀՀ իշխանություններին

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը զգուշացում էր ՀՀ իշխանություններին
23.05.2019 | 13:32

«168 Ժամը» գրում է. «ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է և անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետևություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է։ Հասկանալի է, որ Հայաստանը ներկայումս փոփոխությունների փուլում է, շատ ոլորտներում դեռ սպասվում են փոփոխություններ, եվրոպական կառույցները, դատելով բոլոր հայտարարություններից, աջակցում են այդ բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման որոշ ձևեր գուցե անընդունելի լինեն»՝ «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականին։

Ըստ նրա՝ դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ, ինչը կարող է դիտարկվել կամ ճնշման կասկած առաջանալ։ «Եթե հայտարարության մեջ ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ, որ այդ գործողությունները կարող են ընկալվել իսկապես ճնշումներ, բայց եթե դրանք նախաձեռնվեին այլ տեսքով, ամիսներ առաջ, գուցե նման զարգացումներ չլինեին», - ասել է Հալբախը։
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Սակայն հարցը բարեփոխումների նախաձեռնման ձևի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգն իշխանության կարևորագույն թևերից մեկն է, որն իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։ Նա ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը համարում է զգուշացում ՀՀ իշխանություններին»:

Դիտվել է՝ 206

Մեկնաբանություններ