Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆուտբոլային աշխարհն իր աջակցությունն է հայտնել Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանին

Ֆուտբոլային աշխարհն իր աջակցությունն է հայտնել Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանին
23.05.2019 | 13:53

Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո ամբողջ աշխարհից ֆուտբոլային ոլորտի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել հայ մարզիկին:

«Արսենալ»-ի ավագ Լորան Կոսելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին Ադրբեջանը որպես Եվրոպայի լիգայի եզրափակչի կազմակերպիչ երկիր ընտրելու համար: «Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է իմանար այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ երկրում քաղաքական դրության պատճառով: Երբ մի երկիր մեկ այլ երկրի հետ խնդիր ունի, նրանք չպետք է այդ երկրին եզրափակիչն անցկացնելու իրավունք տան: Դա մեզ համար բարդ որոշում է, քանի որ մենք ուզում ենք, որ Միկին մեզ հետ լինի, նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»,- գրում է The Telegraph-ը՝ մեջբերելով պաշտպանի խոսքերը:


«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ չի կարող ստիպել Մխիթարյանին Բաքու գնալ, քանի որ հարգում է նրա որոշումը: Նա իրավիճակը «խայտառակ» է անվանել՝ նշելով, որ հանդիպմանը ակումբի ընդամենը 6000 երկրպագու ներկա կլինի:
Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշել է հրաժարվել եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Բաքու մեկնելուց:


Բրիտանացի լրագրող, CNN հեռուստաալիքի հաղորդավար Փիրս Մորգանը կոչ էր արել «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբներին բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

Դիտվել է՝ 180

Մեկնաբանություններ