«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում, պատճառը գազի գինն է

Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում, պատճառը գազի գինն է
23.05.2019 | 13:54

Այսօր հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։

Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն ա տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկենք բնակիչներին»։

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ