«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թևան Պողոսյան. Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժ կա

Թևան Պողոսյան. Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժ կա
26.05.2019 | 13:33

«Միջազգային հանրությունը դատաիրավական համակարգի հարցում մեզ դատելու է արդյունքով»։ «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: «Եթե մեր գործողությունները նպաստեն նրան, որ ունենանք ազատ, արդար ու անկախ դատական համակարգ, բոլորը կծափահարեն, եթե ոչ՝ միշտ էլ փորձելու են դատափետել։ Բոլոր միջազգային կառույցները իրենց աջակցությունն են հայտնել դատաիրավական բարեփոխումներին՝ մտահոգություն հայտնելով միայն վարչապետի՝ դատարաններ փակելու կոչի առիթով»,-հավելեց նա:


Թևան Պողոսյանը հույս ունի, որ խորհրդարանական լսումների ու քննարկումների միջոցով ճիշտ հայեցակարգ ու գործողությունների պլան կկազմվի հարցի լուծման համար։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ինչ-որ ուժեր փորձում են սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններում, շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը, Թևան Պողոսյանն ասաց. «Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան: Կան տարբեր կարծիքներ անվտանգության հասնելու համար, բայց միակ ուժը, որը փորձելու է սեպ խրել և եթե մենք էլ թուլ տանք դրանից օգուտ է քաղելու, ապա դա մեր թշնամիներն են»

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ