Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը խոստացել է ամերիկյան նավերը խորտակել գաղտնի զենքով

Իրանը խոստացել է ամերիկյան նավերը խորտակել գաղտնի զենքով
26.05.2019 | 13:37

«Սխալի» դեպքում Իրանը կարող է ԱՄՆ-ի ռազմածովային նավերը խորտակել Պարսից ծոցում «գաղտնի զենքով»: Ըստ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուրթեզ Կորբանիի, Թեհրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած սադրանքին և զգուշացրել է Վաշինգտոնին ռազմական ներխուժման հետևանքների մասին: «Մենք պատերազմի սանձարձակման դեպքում գաղտնի զենք կօգտագործենք ու կխորտակենք երկու ավիակիր՝ օդանավերի և անձնակազմի հետ միասին», – ասել է Կորբանին:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ