Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սանդերսը դեմ է Իրանի հետ պատերազմին

Սանդերսը դեմ է Իրանի հետ պատերազմին
26.05.2019 | 13:40

Հանրապետական սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ աշխատում է Սենատում «ազնիվ պահպանողականների» հետ, որ կանխի ԱՄՆ-ի պատերազմը Իրանի հետ: Վերմոնտ նահանգի նախընտրական ցույցի ժամանակ նա ասել է. «Ես անում եմ ամեն ինչ: Աշխատում եմ Սենատում ազնիվ պահպանողականների հետ, որ թույլ չտամ, որ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը մեզ Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշեն»,- ասել է Սանդերսը: Նա ավելացրեց, որ չի զղջում Վիետնամի և Իրաքի պատերազմների համար, սակայն Իրանի հետ հնարավոր հակամարտությունը շատ ավելի կործանարար կլինի և կարող է «հավերժական պատերազմի» վերածվել տարածաշրջանում:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ