Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի տրիբունալի որոշման իրագործումը կարող է քայլ լինել բանակցությունների ուղղությամբ

Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի տրիբունալի որոշման իրագործումը կարող է քայլ լինել բանակցությունների ուղղությամբ
26.05.2019 | 13:44

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալի (ITLOS) որոշումը, որը պարտավորեցնում է Ռուսաստանին՝ ազատել Կերչի նեղուցում պահվող Ուկրաինայի նավատորմը: Ըստ Զելենսկու, եթե Մոսկվան կատարի ITLOS որոշումը, դա կարող է լինել «Ռուսաստանի ղեկավարության առաջին ազդանշանը, որ պատրաստ է վերջ տալ Ուկրաինայի հետ հակամարտությանը»:

«Այսպիսով, Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել` բանակցությունների մենարկի և քաղաքակիրթ ձևով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ: Տեսնենք, թե որ ճանապարհը կընտրվի Կրեմլում»,- գրել է Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում: Նա ավելացրեց, որ Ուկրաինայի նավաստիներին սպասում են իրենց հայրենիքում:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր չէ բանակցել Ռուսաստանի հետ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը չբացառեց Դոնբասում ՌԴ-ի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների հնարավորությունը:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ