Ափս հպեի քղանցքիդ ճերմակ,
Հալվեի՜ն ցեղիս մեղքերը բոլոր.
Անցնեիր կրկին իմ մահճի կողքով,
Ապրիր` ասեիր:
Մահվան այս ծանր վարագույրները
Վեր համբառնային սիրուդ հպումից.
Թևածեր կյանքդ անվերջ կարծրացած`
Մահից սևացած իմ ոսկորներում.
Մեռած սերնդիս խորքից անհատնում`
Հորդար խոնարհում.
Ապաշխարհություն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ