Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
07.06.2019 | 00:02

Տեր, հալեցրու այս աշունը,
Որ շուտով ձմեռ կդառնա:
Տեր, տուր դիմանալ ցրտին.
Հանիր իմ խորքում քնած`
Որբացած արևները.
Տեր, արթնացրու ցրտահարված,
Անմայր ցավերից անվերջ կծկված
Իմ հույսերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ