Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեզնից խլել են փորձում մեր գալիքը

Մեզնից խլել են փորձում մեր գալիքը
14.06.2019 | 00:52

Հիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբևիցե չե՞ք կարդացել՝ այն վեմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղավ անկյունաքար. Տիրոջից եղավ այս, և մեր աչքին սքանչելի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի» (Մատթ. 21;42-44)։


Վերջին խոսքը, էական նրբություներով, երկրորդում է Ղուկաս Ավետարանիչը. «Ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20;18):
Այդ վեմի վրա հաստատվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ երբևէ չանարգեց այն, այլ ապավինեց, հենվեց-մնաց իր հավերժության ժայռին: Շառաչուն հողմեր են զարնվել այդ ժայռին, հեղեղներ են լափլիզել նրա ստորոտը, փորձել են մագլցել դեպի Սուրբ Էջմիածնի հիմքերը, սասանել ու հիմնիվեր փլուզել: Փորձել են ու... անցել: Անհետ կորել են բոլոր անարգներն ու հանդուգնները: Հիմա ինչ-որ անթև քամի ի՞նչ պիտի անի, հիմա ինչ-որ պղտոր առու ի՞նչ քշի-տանի: Հավերժ կանգուն է Վեմը, և անսասան է Միածնաէջ Մայր Աթոռը: Հավերժ ծաղկուն է հայի երկաթակուռ հոգու հառաչանք երկաթագիր Մատյանը հայոց: Հավերժ խոսուն է մեսրոպյան գիրը ուշիմ հայ մանկան շուրթերին: Հավերժ են հայոց դրախտակտակ բնաշխարհում հայ երգ ու հորովելի ելևէջները և հայոց երկնաէջ վանքերում` աղոթամրմունջ, խնկապարան շարականները: Հայը դարձավ ճշմարտության լույսի ջահակիրը, և ընդմեջ դարերի այդ մշտաբորբոք ջահը սերնդեսերունդ մեզ հասավ: Մենք խավարը չսիրեցինք և խավարում չմնացինք, խավարում չերկնեցինք մեր պայքարները և խավարում չծնեցինք մեր հաղթանակները: Քայլեցինք լույսի մեջ, որովհետև հավատացինք.
«Ճիշտ է այս խոսքը, թե՝ եթե Քրիստոսի հետ մեռանք, Նրա հետ էլ պիտի ապրենք. եթե համբերենք, Նրա հետ էլ պիտի թագավորենք. և եթե ուրանանք, Նա էլ մե՛զ պիտի ուրանա. և եթե հավատարիմ չմնանք, Նա հավատարիմ է մնում, որովհետև Ինքն Իրեն ուրանալ չի կարող» (Բ Տիմ. 2;11-13):


Մենք լի էինք Հոգով և ոչ թե կասկածելի ոգիներով: Հոգեսնանկ դարիս հոգեզավակը չէինք անգամ, արյունակից չէինք ոչնչությանը: Իսկ այսօր շեղում են մեր ուշադրությունը մեր հոգևոր օրակարգից դեպի ուրիշների գրպանները, որոնցում իբր թե մեր արյուն-քրտինքն է: Մի՞թե մի նոր բան ենք հայտնագործում, երբ մեկեն անդրադառնում ենք, որ կան մարդ-տզրուկներ, մարդ-մրիկներ, մարդ-մակաբույծներ: Մի՞թե մեր քրիստոնեական ընթացքի սկզբին սոցիալիզմ հաստատելու տեսլական ունեինք, ինչքեր դիզելու անճար մոլուցքով այլոց` չհիմնավորված, բայց բավարարված ագահության ցուցիչներ դառնալու նվիրական տենչեր: Մեր վիճակը ճիշտ հասկանալու համար պետք է չծուլանալ և կարդալ Աստվածաշնչի լավագույն հատորը` Ժողովողի գիրքը, և ամեն ինչ պարզորոշ կլինի: Մի՞թե հեղափոխության և անկարգության դասեր ավանդեցին սրբերի բյուրավոր բանակները: Մի՞թե մենք իսպառ դադարեցինք պատկառել և զգաստանալ մեր հավատի սուրբ հոր` Գրիգոր Լուսավորչի` հրեշտակների զարմանքն անգամ շարժած չարչարանքներից, հավատից ու համբերությունից, որոնցից ծնվեցինք նոր ու փառավոր հավիտենական կյանքի համար:


Այսօր մեզնից խլել են փորձում մեր գալիքը: Զանազան միմոսություններով, խեղկատակություններով թուլացնում են մեր զգոնությունը, մեր հավիտենության հույսը պատվաստում են ստամոքսապատառ մտածողությամբ ու գաղափարներով: Աշխարհի բիրտ ատամի տակ ծամված-ճզմված ազգիս վերջին փշրանքները կլանում են կլանները տարատեսակ: Աչքեր բացող մարդիկ կան, իսկ առաջնորդողներ չկան: Չկան պետականամետ, պետականակերտ, ազգասեր ազգընտիրներ: Չկան հայ ազգի և հայոց աշխարհի շահը հետապնդողներ ու սպասարկողներ, փոխարենը կան միջազգային հովերով տարված կամ թուրքական բարաքյաթին փարված քաղաքական ապօրինածիններ: Բագրատունիները Հրեաստանի շահը չէին հետապնդում, ոչ էլ Արշակունիները` Պարսկաստանի: Նրանք հայոց պետության ու պետականության երաշխավորներն էին` անկախ ունեցած թերություններից և թույլ տված վրիպումներից:


Աշխարհում չկա ոչ մի լավ բան: Աշխարհում մենք միշտ էլ ստիպված ենք ընտրություն անել վատի ու վատթարի միջև, տենչալով լավագույն բարին` ընտրել չարյաց փոքրագույնը: Ապիկարների ու անօրենների դարն է հիմա, հանուն հայրենյաց գործված սխրանքը «զուր զոհողություն է ոչնչի համար»: Բայց նույնն է հայի հավերժության վեմը, հայի հավիտենական, անօտարելի բախտի գրավականը: Այդ վեմից չբաժանվենք, չհեռանանք, խոպան չգնանք, արմատներով կառչենք այդ վեմից, որ չքշվենք տարատեսակ մուսոններից: «Սատկած ճանճերը ապականում են անուշ յուղերը»,- ասում է Ժողովողը (10;1): Կեղտի սովոր կեղտոտ ճանճերը սատկում են` անուշ յուղերի մեջ ընկնելով, և ապականում, նույնպես և ամուր ժայռերին բախվողը կխորտակվի, իսկ ժայռին ապավինածը կմնա անսասան:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ

檶钘漁铏/1653881157" rel="nofollow">Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
19.04.2024