Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լենա Նազարյան. Պարոն Գրիգորյան, հեղափոխիչ ալիք ենք ակնկալում ձեզնից

Լենա Նազարյան. Պարոն Գրիգորյան, հեղափոխիչ ալիք ենք ակնկալում ձեզնից
18.06.2019 | 22:10

Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի պնդմամբ, ընդդիմության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հասցեին հնչած քննադատությունը լուրջ չէ: «Էդմոն Մարուքյանը հարցազրույցների ժամանակ կարծիք է հայտնել, որ Վահե Գրիգորյանը կաշկանդված է կառավարող ուժի հետ մտերիմ հարաբերություններով: Ես կուզեի հարց տալ պարոն Մարուքյանին ու խմբակցության մյուս անդամներին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունը և գործընկերությունը նախորդ խմբակցության շրջանակում ինչ-որ կերպ իրենց կաշկանդո՞ւմ է լինել ընդդիմություն: Կարծում եմ՝ չի կաշկանդում: Ինչո՞ւ պետք է Վահե Գրիգորյանին կաշկանդի»՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Լենա Նազարյանը: Նա հստակեցրեց՝ իրենց հարաբերությունները Վահե Գրիգորյանի հետ ոչ թե անձնական մտերմություն են, այլ «իրավական պետության կերտման շուրջ գործընկերություն»:


Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության կողմից պարբերաբար բարձրաձայնվող հայտարարություններին, որ Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարում Հայաստանի նախագահին, Նազարյանն ասաց.«Վահե Գրիգորյանը պնդում է սեփական իրավական գնահատականը նախագահի ընտրության գործընթացի վերաբերյալ: Ճիշտն ասած այս հանգամանքն ավելի է ամրապնդում իմ վստահությունը Վահե Գրիգորյանի նկատմամբ՝ որպես պրոֆեսիոնալ, հետևողական իրավաբանի»: Դիմելով Գրիգորյանին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ նրանից մեծ բարեփոխումներ են ակնկալում: «Պարոն Գրիգորյան, բարեփոխիչ ալիք ենք ակնկալում ձեզնից, որ ներմուծվի Սահմանադրական դատարան: Ինձ համար արժեքավոր է, որ ես՝ որպես պատգամավոր, ունեմ հնարավորություն նման ընտրություն կատարել», - ասաց Լենա Նազարյանը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ