Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է ունեցել

Կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է ունեցել
30.06.2019 | 23:13

Իսկական հրաշք է տեղի ունեցել Մալազիայում: Մի քանի ամիս կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին գրում է medikforum.ru կայքը:
«Հղիության երրորդ ամսում կնոջ մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Բժիշկները որոշել են վիահատել կնոջը, սակայն վիրահատության ժամանակ նա կոմայի մեջ է ընկել»,-գրում է լրատվականը:


Բժիշկների գործադրած ջանքերի ու հատուկ սարքերի միջոցով հնարավոր է եղել ապահովել պտղի լիարժեք զարգացումը: Հղիության 34-րդ շաբաթում բժիշկները կեսարյան հատում են արել, ծնվել է առողջ երեխա:


«Իրական հրաշք էր, հուսով ենք՝ մայրիկը շուտ կարթնանա: Ես անդադար աղոթում են նրա համար: Հուսով եմ՝ աստված կլսի ձայնս, ու դստերս մայրիկը կտեսնի մեր հրաշքին», - ասել է փոքրիկի հայրը:

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ