Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պատվաստման նոր տարբերակ՝ առողջապահության նախարարից

Պատվաստման նոր տարբերակ՝ առողջապահության նախարարից
12.07.2019 | 11:41

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը և պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երևույթ չէ: ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան: Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եվ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համա՞ր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես և Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»:


Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում) օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երևույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը»:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ