Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա

Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա
19.07.2019 | 00:25

Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածների հարազատները պնդում են՝ ունեն փաստեր, որ ոստիկաններն են հարձակվել քաղաքացիների վրա: «Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա: Հիմա այդ փաստերը հավաքում ենք, որ ներկայացնենք դատախազություն ու մարզպետարան: Թող իրանք բացեն նայեն: Գիտե՞ք՝ քանի երեխա են բռնել ու են երեխեքին, որ ստեղ ներկա չեն եղել: Մեկը մեր տան երեխեքից մեկն է, որ ստեղ կարողա մի հատ կռուգ տված ըլնի ու վսյո: Հիմա դիմում ենք գրելու, ստորագրելու անուն ազգանունով, ներկայացնենք մարզպետին: էսօր զորք ա բերել: Իջևանում սկի էդքան մարդ չկա, ինչքան զորք», - ասաց ձերբակալվածների ծնողներից մեկը՝ հավելելով. «Իջևանում, ով օրվա հացն է հոգում, մենակ նրանց տարան, են ով որ սղոցարաններ ունի, ով որ լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել ու ով օրվա հացն է ուզում օրենքով աշխատել, տվյալ մարդկանց նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած»:


Բնակիչը դժգոհեց մարզպետի և տարածքի պատգամավորների անուշադրությունից:
Կինը նաև նշեց, որ իրենք չեն ուզում անօրինական ծառեր հատել, իրենք ուզում են թույլտվություն ունենալ չորացած ծառերը կտրելու: «Բայց նենց են ներկայացրել վերևները, որ մենք ուզում ենք նագլի ձևով փրթենք», - ասաց նա և ընդգծեց, որ իրենք չգիտեն, թե ուր են տարել իրենց երեխաներին, միայն գիտեն, որ նրանք Իջևանում չեն: «Ինքս դիմել եմ ոստիանություն, ասել եմ՝ ուզում եմ էպիլեպսիայով, Երևանյան հիվանդությամբ տառապող իմ երեխու տեղն իմանամ, չասեցին», - նշեց կինը:

Դիտվել է՝ 264

Մեկնաբանություններ