ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արթուր Վանեցյանն՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին

Արթուր Վանեցյանն՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին
19.07.2019 | 00:27

Անթույլատրելի է ցանկացած իրավիճակ, երբ ոստիկանության ու, առհասարակ, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ու՝ Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։


«Ստեղծված իրավիճակն, իրոք, մտահոգիչ է և 2018-ի մայիսից հետո, երևի թե, առաջին դեպքն է ու պետք է ամեն ինչ արվի, որ մի կողմից պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից՝ ապահովվի օրենքի անվերապահ կատարումը», - նշեց նա։ Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են՝ ըստ ենթակայության՝ ասաց ԱԱԾ պետը: «Քննչական կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Գործերը ուղարկվել են դատարան: Անուններն ու պաշտոնները ես ֆիզիկապես չեմ կարող հիշել: Բիզնեսի տերերը բացահայտվելու են: Խոր քննություն է տարվելու, բոլոր գործերը բացահայտվելու են: Քրեական գործը իմ ձեռքի տակ չէ»,- ասաց Արթուր Վանեցյանը: Ըստ նրա՝ օպերատիվ տվյալները չեն հրապարակվում:

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ