Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիա մատակարարել Սու-35 կործանիչներ

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիա մատակարարել Սու-35 կործանիչներ
19.07.2019 | 00:30

Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան պատրաստ է Թուրքիա մատակարարել Սու-35 կործանիչները՝ դիմումի դեպքում՝ հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: «Եթե մեր թուրք գործընկերները նման ցանկություն հայտնեն, մենք պատրաստ ենք»,- ասել է նա:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ