Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Լավ գուսանի վրա շունը չի հաչի»

«Լավ գուսանի վրա շունը չի հաչի»
19.07.2019 | 01:56

Շատ տարիներ, տասնամյակներ են անցել… Աչքերիս առաջ, ասես, լինեն իմ ծննդավայր Ջավախքի ձյունառատ ու ցրտաշունչ ձմեռները, որ այդ հեռու հեռվից այսօր ինձ անկրկնելի հեքիաթային ու խորհդավոր գույներով են պատկերանում:


Հայրս` Հովհաննես Ծատուրյանը, գյուղի կուլտուրայի տան տնօրենը լինելով, թե՛ ի պաշտոնե, թե՛ զուտ մարդկայնորեն իրեն պարտավորված էր զգում առանձնակի վերաբերվելու Ալաստան եկած համերգային խմբերին, էլ չեմ ասում առանձին կատարողների, երգիչ-երգչուհիների հանդեպ նրա ցուցաբերած հոգատարության մասին: Առհասարակ, մշակույթի, գիր-գրականության հանդեպ յուրահատուկ սեր ու պաշտամունք ուներ, բառիս ուղղակի իմաստով` խենթության աստիճանի հասնող իր գործի նվիրյալն ու մշակն էր: Մի այդպիսի մշակութախառը պատմություն առանձնակի տպավորվել է մեջս, քանի որ խոսքը հանրահայտ Հավասու մասին է:


…Ձմեռային մի օր, երբ գյուղի ակումբում հյուրընկալված գուսանն ավարտում է ելույթը, հայրս պատվիրում է Թագուհի մորս.
-Վարպետին տուն տար…
Այսինքն, նրան մեր տուն ուղեկցիր, մինչև ինքը կավարտեր գործը կուլտուրայի տանը և կգար: Երբ ակումբից դուրս են գալիս, արդեն մութ է լինում, և շների հաչոց է լսվում: Մայրս գուսանին խնդրում է հետևել իրեն.
-Վարպետ, չնայած մենք ներքևի թաղում ենք ապրում, բայց գնանք վերևի ճամփով:
Հավասին զարմանում է, թե ինչու ուղիղ, կարճ ճանապարհը թողած, ոլոր-մոլոր, երկար ճանապարհով գնան: Մայրս բացատրում է, որ այդ փողոցում երկու կատաղած շուն կա, կարող է հարձակվեն իրենց վրա: Հավասին հանգստացնում է նրան.
-Քուր ջան, մի վախենա, լավ գուսանի վրա շունը չի հաչի…


Մայրս, բնականաբար, հետևում է Հավասու խոսքին, և նրանք կարճ ճանապարհով տուն են հասնում: Եվ պատկերացրեք, ինչպես երջանկահիշատակ մայրս է ինձ շատ անգամ պատմել, այդպես էլ լինում է` շների ոչ մի հաչոց:
Քիչ անց գալիս է հայրս և անհանգստացած հարցնում.
-Վերևի՞ թաղով եկաք, թե՞ ներքևի…
Մայրս բազմանշանակ ժպտում է` նայելով հյուրի կողմը: Դե, հորիցս «գաղտնիք» պահել չէր լինի: Հետո բոլորը միասին իրիկնահացի են նստում…
Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի՜ հրճվանք և ուրախություն էր մեր տանեցիներից մեծի ու փոքրի համար գուսան Հավասուն սեփական հարկի տակ տեսնելը, հյուրասիրելը, բայց դա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է…

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բանաստեղծ

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ