Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ըստ Շոտլանդիայի դատարանի՝ խորհրդարանի աշխատանքը սառեցնելու Ջոնսոնի որոշումն ապօրինի է

Ըստ Շոտլանդիայի դատարանի՝ խորհրդարանի աշխատանքը սառեցնելու Ջոնսոնի որոշումն ապօրինի է
11.09.2019 | 18:49

Շոտլանդիայի դատարանը վճռել է, որ խորհրդարանի աշխատանքը սառեցնելու՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումն ապօրինի է: Վերջնական որոշումը պետք է կայացնի Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել էր թագուհուն՝ խնդրելով դադարեցնել խորհրդարանի աշխատանքը: Վարչապետ Ջոնսոնի այդ նախաձեռնությունն արժանացել էր Էլիզաբեթ երկրորդ թագուհու հավանությանը: Բրիտանիայի ընդդիմության համոզմամբ, Ջոնսոնի կառավարությունն այս քայլին է դիմում, որ զրկի պատգամավորներին բրեկզիտի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունների վրա ազդելու բոլոր լծակներից:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ