«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սեպտեմբերի 16-ին Պուտինը կմեկնի Անկարա

Սեպտեմբերի 16-ին Պուտինը կմեկնի Անկարա
13.09.2019 | 21:29

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կմեկնի Անկարա, որտեղ գումարվում է Սիրիայի հարցով թուրք-ռուս-իրանական եռակողմ գագաթաժողովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Պուտինը բանակցելու է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ:


«Երկուշաբթի օրը նախատեսվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով «Աստանայի գործընթացի» երաշխավորների հանդիպումը Անկարայում, և նախագահը կմասնակցի ժողովին»՝ ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ