Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանը այլընտրանք չունի, քան բանակցել Ադրբեջանի հետ ՄԽ միջնորդությամբ

Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանը այլընտրանք չունի, քան բանակցել Ադրբեջանի հետ ՄԽ միջնորդությամբ
13.09.2019 | 21:30

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի հետ բանակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: «Պարոն Փաշինյանը պետք է հստակեցնի, որ ազգայնական սադրիչների կողմից բանակցային գործընթացի վրա ճնշումները, անխոս, դատապարտված են պարտության: Այդ իսկ պատճառով նա այլընտրանք չունի, քան բանակցել Ադրբեջանի հետ Մինսկի խմբի միջնորդությամբ», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, թե «որքան հայաստանյան իշխանությունը արագ շարժվի այդ ուղղությամբ, այնքան արագ հայ ժողովուրդը կկարողանա կանգնել կայուն զարգացման և հարևանների հետ խաղաղության ուղու վրա»:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ