Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները ՍԴ որոշման առնչությամբ

Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները ՍԴ որոշման առնչությամբ
14.09.2019 | 13:09

Հրապարակվել են ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման առնչությամբ։
Ֆելիքս Թոխյանը գրել է. «Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ։ Խնդրի լուծումը ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչում են Սահմանադրությանը հակասող և անվավեր, այն էլ օրենքի բացով պայմանավորված։ Համոզված եմ, որ սույն գործով բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն այս բարդ ու հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»։ Արման Դիլանյանը գրել է. «Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի մասին՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը ենթակա է կարճման»։

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ