Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավութօղլուն հեռացել է ԱԶԿ-ից

Դավութօղլուն հեռացել է ԱԶԿ-ից
14.09.2019 | 13:11

2014-2016-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու և նոր քաղաքական շարժում ձևավորելու ծրագրերի մասին՝ գրում է Cumhuriyet-ը: Նրա հետ միասին կուսակցությունը լքել են ևս երեք քաղաքական գործիչ: Դավութօղլուն մտադիր է սեփական քաղաքական ուժ ստեղծել:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ