Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանը մտավախություն ունի, որ նոր անակնկալներ լինեն

Փաշինյանը մտավախություն ունի, որ նոր անակնկալներ լինեն
14.09.2019 | 13:12

«Փաստը» գրում է. «Օրեր առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ իշխանական պատգամավորներն անընդհատ բարձրաձայնել են, որ հնարավոր չէ շրջանցել երկրում ստեղծված էսկալացիոն իրավիճակը և պետք է քայլեր ձեռնարկել մեղմելու համար։ Պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ լրագրողների հետ շփվելիս հանկարծ «լյապեր» չտան և հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեն քաղաքական «ծանր» հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ և այլն։ Նախօրոք բաժանվել են հարցերը, որոնք պետք է տրվեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ և ողջ քառօրյայի ընթացքում, անգամ հայտարարությունների տեքստերի ընդհանուր ուրվագծերն են ուղարկվել գործադիրի աշխատակազմից, որ իշխանական «գծից» դուրս ոչ մի կիքս չգնա։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Էդգար Առաքելյանի նման հնարավոր է նոր անակնկալներ լինեն, և փորձում է օգտագործել բոլոր տարբերակները՝ իր թիմում «կառուցողական միջավայր» ստեղծելու համար։ Սակայն բոլոր պատգամավորները չէ, որ կարողանում են խուսափել «լյապերից»: Մասնավորաբար, այդպիսի մի հարցազրույց նախօրեին տվել էր Հովիկ Աղազարյանը՝ դատավորների հետ կապված, ինչը, մեր աղբյուրների պնդմամբ, լուրջ քննարկման պատճառ է դարձել խմբակցությունում»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ