Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատին

Մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատին
14.09.2019 | 13:13

«Ժամանակը» գրում է. «Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյաններին, որ լիբանանահայեր են: Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են և ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ