Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իմ քայլ»-ում քննարկվում է Իգիթյանին խմակցության ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում այլ պատգամավորով փոխելու հարցը

«Իմ քայլ»-ում քննարկվում է Իգիթյանին խմակցության ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում այլ պատգամավորով փոխելու հարցը
14.09.2019 | 13:16

«Ժողովուրդը» գրում է․ «Այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը: Դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, և դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել: Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, և Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ հարցով մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Իգիթյանից, սակայն նա այդ պահին չցանկացավ մեկնաբանություն տալ իր հնարավոր փոփոխության վերաբերյալ՚:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ