Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթաժողով անցկացնել

Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթաժողով անցկացնել
14.09.2019 | 13:18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողովը՝ սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը և ներգաղթյալների խնդիրները քննարկելու համար: Նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը տեղեկացրել էր, որ առաջնորդների երկրորդ քառակողմ գագաթաժողովը Սիրիայի հարցով նախատեսվում է անցկացնել Ստամբուլում օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին:


Նուր Սուլթանում կայացած բանակցություններից հետո Իդլիբում օգոստոսի 2-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է մարտական գործողությունները, եթե Թուրքիան կատարի իր պարտավորությունները՝ 2018-ին Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնության շրջանակներում: Առանցքային կետը ծանր և միջին սպառազինման՝ 20 կմ-ով հեռացումն է Իդլիբի ապառազմականացված գուտուց:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ