Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը կալանքից ազատվեց 1 մլն դրամ գրավի դիմաց

Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը կալանքից ազատվեց 1 մլն դրամ գրավի դիմաց
14.09.2019 | 13:21

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Վարդանյանին։


Արթուր Վարդանյանը մեղադրվում էր 2015 թ. Նորք-Մարաշում իր գլխավորությամբ 20 հոգանոց զինված խմբի հետ մեկտեղ իշխանությունը բռնությամբ զավթելու ծրագրի համար: Ըստ ծրագրի՝ խումբը պետք է թռիչքի պահին խոցեր նախագահի օդանավը, հարձակում գործեր ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում էին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ