Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կրեմլում ներկայացրել են Պուտինի և Ռոհանիի հանդիպման օրակարգը

Կրեմլում ներկայացրել են Պուտինի և Ռոհանիի հանդիպման օրակարգը
14.09.2019 | 13:22

Սեպտեմբերի 16-ին ՌԴ և ԻԻՀնախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերություններն ու Իրանի միջուկային Գործողութունների համատեղ համապարփակ ծրագիրը՝ ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: «Ինչ վերաբերում է Իրանին, Սիրիայից բացի, նախատեսվում է անդրադարձ կատարել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի և, բնականաբար, քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեծված իրավիճակը»,- ասել է Ուշակովը: Նա հավելել է, որ Ռուսաստանն ակտիվ կապի մեջ է միջուկային ծրագրի բոլոր մասնակիցների հետ, այդ թվում և Թեհրանի: Նրա խոսքով՝ կարևոր է նաև քննարկել ԱՄՆ-ի դուրս գալը վերոհիշյալ ծրագրից:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ