Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայում բավական հետաքրքիր զարգացումներ են

Թուրքիայում բավական հետաքրքիր զարգացումներ են
14.09.2019 | 13:26

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդ երկրի նախկին ԱԳ նախարար, փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարար և վերջապես հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ժամանակ Թուրքիայի կողմից գլխավոր բանակցողը` Ալի Բաբաջանը կարող է դառնալ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդը։ Երեկ նա հայտարարել է, որ քաղաքական ուժ է հիմնում։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Դավութօղլուն էր հայտարարել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանն ընդդիմադիր ուժ հիմնելու մասին։ Դավութօղլուն սերտորեն գործակցում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ընթացքում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ։ Այս տարի գարնանը Թուրքիայում կայացած չափազանց հետաքրքիր տեղական ընտրություններից հետո հատկապես այս երեք քաղաքական գործիչները մեծ կշիռ են ձեռք բերել Թուրքիայի քաղաքական շրջանակներում։ Հայաստանի գլխավոր հարցը պետք է լինի Թուրքիայի քաղաքական, հասարակական և փորձագիտական շերտերում մեր երկրի բարեկամների որոնումը։


Ինչպես Հայաստանը իր անհեռատես քաղաքականության պատճառով անուղղակիորեն մասնակցեց Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցմանը, այնպես էլ Հայաստանը պետք է ձգտի օր առաջ հնարավորինս տրոհել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը։
Սա ենթադրում է Հայաստանի կողմից Թուրքիայի ուղղությամբ համալիր գործողությունների պլանավորում։ Բայց նախ անհրաժեշտ է հստակեցնել օրակարգը և նպատակները»:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ