Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը նոր հանրահավաք է նախաձեռնել

Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը նոր հանրահավաք է նախաձեռնել
14.09.2019 | 20:18

Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, նոր հանրահավաք է նախաձեռնել՝ արտահերթ ընտրությունների, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և ղարաբաղյան հարցը կարգավորելու պահանջով: Ցույցը, ըստ ընդդիմության, տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։ Կառույցի համակարգող խորհրդի անդամ, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով, իրենք դիմում են ներկայացրել Բաքվի իշխանություններին: Ադրբեջանական ընդդիմության վերջին, արտոնված հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 19-ին: Բազմահազարանոց այդ ցույցից հետո, մինչ օրս, քաղաքային իշխանությունները ընդդիմության որևէ միջոցառում չեն արտոնել, ոստիկանները, ցրել են հանրահավաքները՝ բերման ենթարկելով ցուցարարներին:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ