Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ն չի ավելացնի իր զինվորականների թիվը Սիրիայում՝ Թուրքիայի հետ պարեկության համար

ԱՄՆ-ն չի ավելացնի իր զինվորականների թիվը Սիրիայում՝ Թուրքիայի հետ պարեկության համար
14.09.2019 | 20:22

ԱՄՆ-ը զինվորական լրացուցիչ ուժեր չի ուղարկելու Սիրիա՝ Թուրքիայի հետ համատեղ ցամաքային պարեկության համար՝ հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ներկայացուցիչ Քենեթ Մաքենզին, փոխանցում է Reuters-ը: «Մենք չենք նախատեսում ավելացնել մեր ներկայությունն այդ տարածքում՝ պարեկություն իրականացնելու ընթացքում», - հայտարարել է գեներալը՝ Բաղդադում: «Մենք մտադիր ենք պարեկություն իրականացնել թուրքերի հետ և զինվորականների ներկա քանակը բավարար է: Հնարավորություններ ենք փնտրում նրանց քանակը կրճատելու համար», - ասել է նա: The New York Times -ը գրել էր, որ Պենտագոնը դիտարկում է Սիրիայի հյուսիս-արևելք ուղարկել մոտ 150 զինծառայող:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ