Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ Սենատում առաջարկել են քննարկել «սադրանքների» դեպքում Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու հարցը

ԱՄՆ Սենատում առաջարկել են քննարկել «սադրանքների» դեպքում Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու հարցը
15.09.2019 | 11:12

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քննարկման սեղանին դնի Իրանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման հարցը, եթե նրանք շարունակեն իրենց սադրանքները կամ միջուկային հարստացումը: Իրանը չի դադարեցնի իր վատ պահվածքն այնքան ժամանակ, մինչև հետևանքներն ավելի իրական չլինեն, ինչպես, օրինակ, հարձակումը նրանց նավթ վերամշակող ձեռնարկությունների վրա, ինչը հզոր հարված կլինի ռեժիմին»,- գրել է ԱՄՆ Հանրապետական սենատոր Գրեմը Twitter-ում:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանների վրա գրոհներ իրականացնելու մեջ և խոստացել պատասխանատվության ենթարկել Թեհրանին: Եմենի հուսիթները անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարաների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Հարձակումը լրջորեն ազդել է նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ