Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանը ԱՄՆ-ին հիշեցրել է, որ նրա երկու բազաները գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում

Իրանը ԱՄՆ-ին հիշեցրել է, որ նրա երկու բազաները գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում
15.09.2019 | 21:35

Մերձավոր Արևելքում ԱՄՆ երկու բազաները և մեկ ամերիկյան ռազմանավը գտնվում են իրանցի զինվորականների նշանառության տակ, որոնց ուղղությամբ հարված կհասցվի ռազմական գործողությունների դեպքում՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ալ-Ուդեյդ բազան (տեղակայված Կատարում), ազ-Զաֆրա բազան (տեղակայված ԱՄԷ-ում) և մեկ ամերիկյան ռազմանավ Օմանի ծոցում գտնվում են նշանառության տակ, Ամերիկայի կողմից պատասխանի դեպքում մենք կհարվածենք նրանց»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Հաջիզադեի խոսքերը: Նա նշել է, որ բոլոր ամերիկյան ռազմանավերը և բազաները, որոնք տեղակայված են 2000 կիլոմետրի սահմաններում, գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում:
Իրանի ԱԳՆ-ն կեղծիք է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների գրոհների հետևում կանգնած է Իրանը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ