Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար

Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար
16.09.2019 | 11:00

Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի մասնակիցների համար՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` Անկարա մեկնելուց առաջ: «Սա արդեն հինգերորդ գագաթաժողովն է՝ նվիրված Սիրիային: Բոլոր երեք երկրների համար տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի»,- ասվում է նախագահի կայքում: Ռոհանիի կարծիքով՝ 2.5 տարում, երբ Թեհրանը, Մոսկվան և Անկարան պատասխանատվություն են ստանձնել Սիրիայում հրադադար ապահովելու համար, իրավիճակը զարգանում է դրական ուղղությամբ: Նա հավելել է, որ տարածաշրջանում անվտանգության սահմանման իրական միջոցն ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային և սադրանքներին վերջ դնելն է:
Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը՝ ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ, սեպտեմբերի 16-ին Անկարայում է:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ