Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որսա­գո­ղե­րի ա­ռատ որ­սը

Որսա­գո­ղե­րի ա­ռատ որ­սը
11.10.2019 | 02:05
«Նախ­նա­դա­րյան ա­նի­մա­լիս­տա­կան պատ­կեր­նե­րը մի քա­նի գոր­ծա­ռույթ էին ի­րա­գոր­ծում։ Գլ­խա­վո­րը, թերևս, կեն­դա­նու ի­րա­կան պատ­կե­րին մո­գա­կան ի­մաստ վե­րագ­րելն էր։ Ընդ ո­րում, որ­քան ի­րա­կա­նին մոտ լի­ներ պատ­կեր­ված կեն­դա­նին, այն­քան ա­վե­լի մեծ էր ա­ռատ որ­սի ի­րա­կա­նու­թյու­նը»։
«Կեր­պար­վես­տի և կրո­նի սին­թեզ»,
Ա­նուշ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
ԲՐՈՒ­ՏՈ­ՍԻ ԱՆ­ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ԴԱ­ՇՈՒՅ­ՆԸ
Բա­նաս­տեղծ և բա­նա­սեր Ար­մե­նակ Ղա­զի­նյա­նը ան­ցյալ տա­պին շր­ջում էր քա­ղա­քում և «հիա­նում» էր Երևա­նի գրա­կան-գե­ղար­վես­տա­կան հար­դա­րան­քով։ Ի մաս­նա­վո­րի, նրա հայ­կա­զյան աչ­քը «շո­յեց» Հով­հան­նես Թու­մա­նյա­նի 150-ա­մյա փա­ռա­պանծ հո­բե­լյա­նը նշա­նա­վո­րող հս­կա ցու­ցա­նա­կը, վրան պոե­տի գրա­ֆի­կա­կան ուր­վա­պատ­կե­րը, ստո­րագ­րու­թյու­նը և «Հով­հան­նես Թու­մա­նյան-150» գրու­թյու­նը։ Տիար Ար­մե­նա­կը չզ­լա­ցավ ու «Հա­նուն հայ­րե­նի­քի» ամ­սա­թեր­թում (թիվ 10 (85) ԲՀԹ, 4511, Ա­հե­կան, 2019 թ., հու­նի­սի 9-հու­լի­սի 8) անդ­րա­դար­ձավ վե­րոն­շյա­լին. «Մի՞­թե Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղծ Հով­հան­նես Թու­մա­նյանն իր ծնն­դյան 150-ա­մյա­կին նման ան­դեմ նկա­րի էր ար­ժա­նի։ Հե­տաքր­քիր է, ո՞վ է այս «գլուխ­գոր­ծո­ցի» հե­ղի­նա­կը։ Ի՞նչ կմ­տա­ծեն ար­տա­սահ­մա­նից ե­կած զբո­սաշր­ջիկ­նե­րը»։ Հա­վա­նա­բար կզար­մա­նան, ո­մանք գու­ցե կհիա­նան (որ­պես գրա­ֆի­կա­կան լու­ծում, ա­սեմ, որ վա­տը չէ), մյուս­նե­րը (ա­ռա­վե­լա­պես թու­մա­նյա­նա­սեր սփյուռ­քա­հա­յե­րը) հա­վա­նա­բար քար կկտ­րեն։ Եվ վերջ. շր­ջա­նը գոց­վեց, մայ­րա­քա­ղա­քում իշ­խում է մար­տն­չող ռա­բի­սը։ Կաս­կա­ծու՞մ եք։ Ի­զուր։ Շր­ջենք, հիա­նանք, զար­մա­նանք և ա­նար­գան­քի ոս­տա­պատ սյա­նը գա­մենք քա­ղա­քի թե՛ նախ­կին, թե՛ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք հա­ճախ մտա­ծո­ղու­թյամբ և ճա­շա­կով քա­ղա­քակր­թյալ են, բայց այ վար­քագ­ծով (այն է՝ Երևա­նի ձևա­վոր­ման հար­ցե­րում) ա­վար­տուն ռա­բիս են։ Հատ­կան­շում եմ, որ ռա­բիս եզ­րույ­թի ներ­քո չեմ հաս­կա­նում միայն ճա­շա­կազր­կու­թյու­նը։ Ա­վե­լի շուտ նկա­տա­ռում եմ «մայ­լա­քու­չա­յին» բրու­տո­սու­թյու­նը։
Նա­խորդ քա­ղա­քա­պե­տի օ­րոք, Ա­բո­վյան փո­ղո­ցում, Ազ­նա­վու­րի հրա­պա­րա­կին մերձ մայ­թի վրա, Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հա­յաց­քի ներ­քո տե­ղա­կայ­ված գո­վազ­դա­յին տա­կա­ռին ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­րա Սարգ­սյա­նի դի­ման­կարն էր, ծնն­դյան և վախ­ճա­նի տա­րեթ­վե­րը (1900-1967) և Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ղե­կա­վար­ման շր­ջա­նը (1932-1945)։ Գու­շա­կում եմ, որ բա­նին ան­տե­ղյակ, բայց ոչ ան­տար­բեր մեր ըն­թեր­ցող­նե­րը զար­մա­ցա­խառն հարց­նում են՝ է՜, ի՞նչ վտան­գա­վոր, այ­պա­նե­լի և ան­հան­դուր­ժե­լի բան կա այս­տեղ, մի՞­թե վատ է քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյու­նը նշա­նա­վոր նկար­չի և գործ­չի ան­վան ու հի­շա­տա­կի նկատ­մամբ։ Վատ չէ, սի­րե­լի­ներս, վտան­գա­վոր է, քան­զի Ա­րա Սարգ­սյա­նը Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը չի ղե­կա­վա­րել, այն պար­զա­գույն հիմ­նա­վոր­մամբ, որ «Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյուն» այս տա­ռա­պյալ լուս­նի ներ­քո երբևէ չի գոր­ծել։ Գոր­ծել ու գոր­ծում է «Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը», ո­րի հիմ­նա­դիր նա­խա­գա­հը, ա­յո՛, Ա­րա Սարգ­սյանն էր։ Բնա­կա­նա­բար, ա­ռե­րես­վե­լով նշյալ ող­բեր­գա­զա­վեշ­տին, ա­հա­զան­գե­ցի Ար­գիշ­տի 1 (քա­ղա­քա­պե­տա­րա­նի հաս­ցեն է)։ Զրու­ցա­կիցս մշա­կույ­թի հար­ցե­րում բա­վա­կա­նին գի­տակ մեկն էր, խոս­տա­ցավ մոտ ժա­մա­նակ­ներս շտ­կել ա­հա­սար­սուռ վրի­պա­կը։
Մայ­րա­քա­ղա­քի ո­րոշ հատ­ված­նե­րում տե­ղա­կայ­ված գո­վազ­դա­յին տա­րաձև վա­հա­նակ­ներն այ­սօր էլ հա­մոզ­ված պն­դում են, որ Ա­րա Սարգ­սյա­նը 1932-ից մինչև 1945 թվա­կա­նը ղե­կա­վա­րել է Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը։
«Հայ մե­ծեր» շար­քը հրա­շա­լի նա­խա­ձեռ­նու­թյուն է, սա­կայն մայ­րա­քա­ղաքն ու հան­րա­պե­տու­թյու­նը 2017-ից են­թար­կում է գա­ղա­փա­րա­գե­ղա­գի­տա­կան ա­լե­կո­ծու­թյան։ Կեր­պար­վես­տից մե­ծե­րի շար­քում են ի­հար­կե Սա­րյա­նը, ան­շուշտ Քո­չա­րը, վս­տա­հա­բար Մի­նա­սը և է­լի մի քա­նի երևե­լի­ներ։ Երևա­նի ա­մե­նա­բա­նուկ և շա­հե­կան հատ­ված­նե­րում լու­սար­ձակ­վում է ՀԽՍՀ վաս­տա­կա­վոր նկա­րիչ Ա­նու­շա­վան Գաս­պա­րյա­նը (1914-1986)։ Ո՞վ է հայ ժո­ղովր­դին մինչև վեր­ջերս գրե­թե ան­ծա­նոթ վե­րոն­շյալ նկա­րի­չը, ո­րը դաս­վել է Սա­րյա­նին և Քո­չա­րին հա­մա­հա­վա­սար և դար­ձել է հայ մեծ նկա­րիչ։ Թեր­թենք Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նի «Հայ կեր­պար­վես­տի զար­գաց­ման ու­ղի­նե­րը 19-20-րդ դա­րե­րում» աշ­խա­տու­թյու­նը։ Թեր­թենք և դր­վա­գենք խնդ­րո ա­ռար­կա­յին վե­րա­բե­րող հատ­ված­նե­րը. «թեև գր­քար­վես­տի բնա­գա­վա­ռից կա­մո­վին հե­ռա­նում են մինչ այդ ակ­տիվ աշ­խա­տած Մար­տի­րոս Սա­րյա­նը, Եր­վանդ Քո­չա­րը, Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նը, ազ­գա­յին, ինչ­պես նաև ռու­սա­կան, եվ­րո­պա­կան ու արևե­լյան դա­սա­կան գրա­կա­նու­թյան նմուշ­նե­րի նկա­րա­զարդ­ման և գր­քի ձևա­վոր­ման գոր­ծում ի­րենց ներդ­րումն են բե­րում ա­վագ սերն­դի հմուտ վար­պետ­ներ Ռու­բեն Բեդ­րո­սո­վը, Ա­շոտ Մա­մա­ջա­նյա­նը, Հով­հան­նես Շա­վար­շը, Կա­րա­պետ Տի­րա­տու­րյա­նը, Ա­րա Բե­քա­րյա­նը, Ա­նու­շա­վան Գաս­պա­րյա­նը և ու­րիշ­ներ»։
«1960-1980-ա­կան թթ. ակ­ներև հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հա­սել ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նու­թյան, հատ­կա­պես նա­խադպ­րո­ցա­կան և կրտ­սեր դպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րին հե­տաք­րք­րող գր­քե­րի ձևա­վոր­ման ու պատ­կե­րա­զարդ­ման աս­պա­րե­զում աշ­խա­տած նկա­րիչ­ներ Ա. Մա­մա­ջա­նյա­նը, Հ. Շա­վար­շը, Ա. Գաս­պա­րյա­նը, Ս. Շ. Ստե­փա­նյա­նը, Խ. Գյու­լա­մի­րյա­նը, Գ. Յա­րա­լյա­նը, Վ. Ման­դա­կու­նին, Ս. Սա­ֆյա­նը, Կ. Սմ­բա­տյա­նը, Ա. Պետ­րո­սյա­նը, Ա. Կի­լի­կյա­նը, Ռ. Մա­նու­կյա­նը, Ան. Գրի­գո­րյա­նը, Ա. Բա­յան­դու­րը և այլք»։ Այ­սինքն, հար­գար­ժան տիար Ա­նու­շա­վա­նը մեկն էր շա­տե­րից։ Իսկ նրան ան­ձամբ չեմ ճա­նա­չել։ ՈՒ երբ «Հայ մե­ծեր» դա­րա­կազ­միկ շա­րո­ցում հան­դի­պե­ցի Ա­նու­շա­վան Գաս­պա­րյան ան­վա­նը, հաս­կա­նա­լի հե­տաք­րք­րու­թյամբ թեր­թե­ցի վե­րոն­շյալ հիմ­նա­րար աշ­խա­տու­թյու­նը։ Նրան ճա­նա­չող­նե­րը պատ­մե­ցին, որ բա­վա­կա­նին կիրթ, բա­րյա­ցա­կամ անձ­նա­վո­րու­թյուն էր, իս­կա­կան մտա­վո­րա­կան և նկա­րիչ։ Եվ ա­հա թե ինչն է ինձ թունդ հու­զում, հու­նից հա­նում. գա­վա­ռամ­տա­կան այս փայ­լա­տա­կու­մը ար­դյո՞ք ան­հար­կի չի շա­հար­կում նրա ա­նու­նը։ Վս­տա­հա­բար ա­յո։ Եվ ար­դյո՞ք նա կհա­մա­ձայ­ներ նման ցուց­քին, ե­թե ապ­րեր այ­սօր։ Հա­մոզ­ված եմ, որ ոչ։
ՊԻ­ՂԱ­ՏՈ­ՍԻ ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ Ա­ԾԵ­ԼԻՆ
Բա­րի, վե­րոն­շյալ գա­վա­ռա­կա­նու­թյու­նը ճա­րա­կել է մայ­րա­քա­ղաքն ու հան­րա­պե­տու­թյու­նը նա­խորդ իշ­խա­նու­թյան օ­րոք։ Սա­կայն ին­չու թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կը չշտ­կեց ի­րա­վի­ճա­կը։ Ձևը խե­ղել է բո­վան­դա­կու­թյու­նը ա­մե­նուր։ Նկա­րիչ­նե­րը 28 տա­րի շա­րու­նակ հայ­տն­վել են երկ­րի կյան­քի լու­սանց­քում։ Վեր­նի­սա­ժը աս­վա­ծի լա­վա­գույն հաս­տա­տումն է. կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րը, մե­կը մյու­սից շնոր­հա­լի (խոսքս վե­րա­բե­րում է բա­ցա­ռա­պես ար­հես­տա­վարժ նկա­րիչ­նե­րին), հենց գետ­նի վրա ցու­ցադ­րում են ի­րենց գու­նազ­մայլ «ապ­րան­քը»։ Ցու­ցադ­րում են վա­ճա­ռե­լու նպա­տա­կով։ ՈՒ­րիշ ինչ ա­նեն, պե­տու­թյու­նը պի­ղա­տո­սա­բար լվա­ցել է ձեռ­քե­րը, սա­կայն մի կողմ չի քաշ­վել։ ՈՒղ­ղոր­դում է կեղ­ծը, ա­պաշ­նոր­հը, ժա­մա­նա­կավ­րե­պը։
Մայ­րա­քա­ղա­քի դա­լան­նե­րի սի­րո­ղա­կան գու­նա­զար­դու­մը հաս­տա­տում է աս­վա­ծը։ Կեր­պար­վես­տում ա­ռա­ջին քայ­լե­րը կա­տա­րող պա­տա­նի­նե­րին վս­տա­հել են Երևա­նի դա­լան­նե­րի և տե­սա­նե­լի պա­տե­րի որմ­նան­կա­րու­մը։ Վս­տա­հել են, կա­տա­րել են ար­տա­քին պատ­վե­րը և ինք­նա­մո­ռաց վա­յել­քի մեջ են, ռա­բիս սի­րո­ղա­կա­նու­թյան ա­ռաջ բա­ցե­լով «կեր­պար­վես­տի դրախ­տի» դռ­նե­րը։
Իսկ Վեր­նի­սա­ժում ծի­ծաղն է իշ­խում ար­ցուն­քի մի­ջից։
Գեր­տխ­րահռ­չակ (բայց և այն­պես հա­յաս­տա­նաբ­նակ ո­րոշ իշ­խա­նա­վոր­նե­րի և հան­րա­յին գոր­ծիչ­նե­րի հա­մար եր­ջան­կա­հի­շա­տակ) Ա­լեն Դա­լե­սի հռ­չա­կա­վոր «Ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման մե­ծա­գույն ող­բեր­գու­թյան ծրագ­րում» մի դր­վագ է առ­նչ­վում մեր նյու­թին, մեջ­բե­րում եմ. «Գրա­կա­նու­թյու­նից և ար­վես­տից, օ­րի­նակ, մենք աս­տի­ճա­նա­բար դուրս կմ­ղենք ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հո­գու խոր­քում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի պատ­կեր­ման և ու­սում­նա­սիր­ման ցան­կու­թյու­նը»։ Այս­տեղ, թույլ տվեք պն­դել, որ Դա­լե­սը անգ­թո­րեն սայ­թա­քել է, զի հայ նկա­րի­չը (խոս­քը, հաս­կա­նա­լի է, չի վե­րա­բե­րում «կեր­պար­վես­տա­յին եվ­րակռ­տա­րա­նի» հետևորդ­նե­րին) տո­գոր­ված է ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հո­գու խոր­քում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի պատ­կեր­մամբ և ու­սում­նա­սիր­մամբ։ Այ­ցե­լեք ցու­ցաս­րահ­ներ և հա­մոզ­վեք։
Ի ՀԵ­ՃՈՒԿՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ
Հոր­դո­րում եմ ժա­մա­նա­կի իշ­խա­նու­թյուն­նե­րին (ուղ­ղորդ­ված հոր­դո­րում եմ ԿԳՍՄ-ի փոխ­նա­խա­րար տի­կին Նա­րի­նե Թու­խի­կյան-Խա­չա­տու­րյա­նին և ԱԺ մշա­կույ­թի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ տիար Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նին)՝ «Հին Հա­յաս­տա­նի» կեր­պար­վես­տա­յին տե­ղե­կատ­վու­թյու­նը հայ­տա­րա­րեք ի չիք, այն է՝ չե­ղար­կեք լիո­վին և քար առ քար կա­ռու­ցեք «Նոր Հա­յաս­տա­նի» կեր­պար­վես­տի ամ­րոցն ու տա­ճա­րը։ Թե չէ նախ­նա­դա­րյան ա­նի­մա­լիզ­մի մեջ եք թաղ­վում, ա­ռատ որս եք փնտ­րում երկ­րի ար­գե­լոց­նե­րում, Բաղ­րա­մյան փո­ղո­ցում գորգ եք լվա­նում, շուրջ­պար եք բռ­նում, քյա­բաբ-խո­րո­ված ճա­շա­կում (ա­նուշ լի­նի) և կա­մա-ա­կա­մա հաս­տա­տում եք հան­րա­յին կարծ­րա­ցող կար­ծի­քը՝ նա­խորդ ապ­րի­լին ե­ղած-չե­ղա­ծը իշ­խա­նա­փո­փո­խու­թյուն էր, ու­րիշ ո­չինչ։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Հ. Գ.1. Ի դեպ, ժա­մա­նա­կը չէ՞ մշա­կե­լու «Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­ման և զար­գաց­ման» ռազ­մա­վա­րա­կան ծրա­գի­րը։ Հա­վա­տաց­նում եմ՝ վե­րոն­շյալ սխ­րան­քը չկաս­կա­ծեք, որ ի­րա­գոր­ծե­լի է, քան­զի երկ­րում առ­կա են բա­վա­կա­նա­չափ գի­տակ և ու­նակ ու­ժեր։
Հ. Գ.2. Կո­մի­տա­սը նույն­պես վա­հա­նակ­նե­րից մեզ է ներ­կա­յաց­վում գրա­ֆի­կա­կան թեթևա­չունչ գծա­պատ­կե­րով։
Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ