Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անվտանգության խորհրդի նիստ

Անվտանգության խորհրդի նիստ
18.10.2019 | 14:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նախապես պլանավորած արտահերթ նիստ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, և ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ